Լևոն Տեր–Պետրոսյանը հարցաքննվել է

ՀՀ առաջին նախագահին հարցաքննության են կանչել Մարտի 1-ի գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացավ սեփական աղբյուրներից։ Ավելի ուշ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրեց նաև Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Առաջին նախագահը հարցաքննվել է «Մարտի 1»- ի գործով՝ վկայի կարգավիճակով։

«Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»,– գրել է Մուսինյանը:

Նշենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նույն գործով հարցաքննվել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։