ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Պետությունը սուբսիդիայի 98 հազար դրամը կվերադարձնի ՀԴՄ սարքերի միջոցով»

Կառավարության կատարած քայլը ուղղված է ՓՄՁ –ներին։ Խոսելով ՀԴՄ–ների` պետության կողմից սուբսիդավորելու մասին`Sputnik Արմենիայի եթերում ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:
Sputnik
Գրիգորյան. «Պետությունը սուբսիդիայի 98 հազար դրամը կվերադարձնի ՀԴՄ սարքերի միջոցով»

Նրա խոսքով` ոլորտի համար այս սուբսիդավորումը մեծ օգնություն էր: Միանշանակ ոլորտը դրական է արձագանքել է և սպասելի էր: 

«Հույս կար, որ լինելու է այս քայլը պետության կողմից, քանի որ սա ունի իր նախադեպը: Մի քանի տարի առաջ նույնպես 60 հազար դրամով էին գնում, քանի որ նորից պետությունը սուբսիդավորում էր: Վրդովմունքը, ընդհանուր առմամբ, հասկանալի էր, քանի որ որոշ մարդիկ չէին գնել՝ հույս ունենալով, որ գինը կմնա նույնը կամ պետությունը դեռ պարտադիր չի դարձնի»,- ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը:

Պետությունն այդ սուբսիդիայի 98 հազար դրամը չի կորցնելու, դա նորից վերադառնալու է պետությանը, քանի որ այդ ՀԴՄ սարքերի միջոցով ՊԵԿ-ը նախատեսում է ավելի հստակ, ավելի կարգավորված ստանալ ֆիսկալ հասույթները բոլոր ձեռնարկատերերից:

«Մենք այսօր ունենք մինչև 2 մլն շրջանառություն ունեցող միկրոձեռնարկություններ, և այդ 160 հզ դրամը կարող էր բեռ լինել, հնարավոր է մարդիկ բացեին կազմակերպություն, մի քանի ամսից փակեին, և այդ բեռը մնար, դրա համար ամեն դեպքում 60 հազարն ավելի ընդունելի է, քան 160 000–ը»,-հավելել է Սամսոն Գրիգորյան։