Բրիտանիայում ընտրել են 20–րդ դարի մեծագույն անձնավորությանը. նա Ալան Թյուրինգն է

Մաթեմատիկոս Ալան Թյուրինգը ճանաչվել է 20–րդ դարի մեծագույն անձնավորություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Բրիտանացիները մաթեմատիկոս Ալան Թյուրինգին ճանաչել են 20–րդ դարի մեծագույն անձնավորություն։ Այդ մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ–ները։

Գիտնականները գործազուրկ չեն դառնա. կառավարությունը հետողորմյա արեց

BBC հեռուստաալիքի Icons («Կուռքեր») հաղորդման ընթացքում` բաղկացած ութ մասերից, բրիտանացի հեռուստադիտողներն ընտրել են պատմության համար կարևորագույն` գիտության, մշակույթի և հասարակական գործիչներին։

Թյուրինգը հաղթանակ է տարել «Մեծագույն գիտնականները» անվանակարգում, մեծագույն նկարիչ է ճանաչվել Պաբլո Պիկասոն, մարզիկ` բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, 20–րդ դարի լավագույն էստրադային արտիստ` երգիչ Դևիդ Բոուին։

Բրիտանացի մաթեմատիկոսը «Հաշվողական մեքենաները և բանականությունը» գիտական հոդվածի հեղինակն է, որում նա առաջարկել է արհեստական բանականության կանոն, այն ստացել է Թյուրինգի թեստ անվանումը։ Դրա համաձայն` արհեստական բանականություն կարող է կոչվել այնպիսի համակարգչային ծրագիրը, որի հետ շփվելու ընթացքում մարդու մոտ կայուն տպավորություն է ստեղծվում, որ նա զրուցում է այլ մարդու, այլ ոչ թե մեքենայի հետ։