Ռուսաստանում Raffaello–ի ապօրինի արտադրամաս են փակել. 19 հայի են ձերբակալել

Հայաստանցիները մասնակցել են ապօրինի արտադրությանն ու ապօրինի են ապրել Ռուսաստանի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի իրավապահ մարմինները արտասահմանյան կոնֆետի ապօրինի արտադրամաս են փակել։ «360» հեռուստաընկերությանն այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Իրավապահները ՀՀ 19 քաղաքացու են ձերբակալել. նրանք Raffaello ապրանքանիշով կոնֆետների ապօրինի արտադրությամբ զբաղվող հանցախմբի անդամներ են եղել։ Արտադրամասը գործել է ՌԴ Կալինին գյուղում։ Հիմա կոնֆետները վերացնելու են։

Օպերատիվ–խուզարկման միջոցառումները շարունակվում են, ոստիկանությունը փաստագրում է ապօրինի կազմակերպության հանցավոր սխեման ու պարզում բոլոր անդամների ինքնությունը։