ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ստամբուլի Մալթեփե թաղամասում փլվել է վեց հարկ ունեցող շենք։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Այս պահին զոհերի ու տեղի ունեցածի պատճառների մասին չեն հայտնում։
Դեպքի վայր փրկարարներ են ժամանել։ Ընթանում են փլատակները մաքրման աշխատանքներ։
Համացանցում դեպքի վայրից լուսանկարներ են հայտնվել։ NTV հեռուստաալիքի համաձայն` փլված շենքում 12 մարդ էր ապրում։ Պարբերականը գրում է, որ հնարավոր է` նրանք փլատակների տակ մնացած լինեն։