Մալայզիայում ձերբակալել են ռուսաստանցի ծնողներին. տեսանյութ

Մալայզիայում ռուս զույգին ձերբակալել են երեխայի իրավունքը խախտելու համար։ Երիտասարդները ելույթ էին ունենում Կուալա Լումպուրի փողոցներում` օգտագործելով չորսամյա դստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ոստիկանությունը Մալայզիայում ձերբակալել է ռուսաստանցի զույգին, որը նորածնի մասնակցությամբ փողոցային ներկայացումներ էր անում։

27 ու 28 տարեկան ռուսաստանցի ամուսինների մասնակցությամբ տեսանյութը, որում նրանք Կուալա Լումպուրի փողոցներում թռցնում են երեխային փողոցային ներկայացման ժամանակ, համացանցում մեծ տարածում է ստացել։ Տեսանյութում երևում է` ինչպես է տղամարդը երեխայի ոտքը բռնած թափահարում նրան։

Ռուսաստանցիներին կարող են մեղադրանք առաջադրել երեխաների իրավունքների մասին Մալազիայի օրենսդրությունը խախտելու համար։ Դրա համար մոտ 4500 դոլար տուգանք ու մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ երեխան ներկայացման ընթացքում տրավմաներ, բարեբախտաբար, չի ստացել:

Պետք է նշել, որ Ռուսաստանում ու հետխորհրդային տարածքում «դինամիկ մարմնամարզությունը» մեծ տարածում ունի։

Երեխաների դաստիարակության այլընտրանքային միջոցների կողմնակիցները կարծում են, որ նորածինների համար ակտիվ ֆիզիկական վարժությունների համալիրը օգտակար է ամենափոքր տարիքից։