Մոսկվայում երկրպագուները հրաժեշտ են տվել Դեցլին. տեսանյութ

Մարդիկ ծաղիկներով մոտեցել են դագաղին։ Երկրպագուները մի քանի տասնյակ անգամ շնորհակալական խոսքեր են հնչեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) հարյուրավոր երկրպագուները Մոսկվայում հրաժեշտ են տվել իրենց կուռքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Ցավակցություններն ընդունել են արտիստի կինը, որդին, հայրը և մայրը։

Հրաժեշտի արարողությունն ավարտվել է շարունակական և բարձրաձայն ծափահարություններով։

Կիրիլ Տոլմացկին, մահացել էր փետրվարի 3-ին։ Կիրիլը 35 տարեկան էր։Կարիերայի գագաթնակետին ռուսաստանցի ամենապահանջված երգիչներից էր, համարվում է ռուսական ռեփի և ռեգթոնի հիմնադիր։ Նույնիսկ նրանք, ովքեր ռեփերին չեն լսել, ճանաչում են նրա «Երեկույթ», «Նամակ» և «Արցունքներս տխրությունս են» հիթերը։

Դեցլն ամուսնացած է եղել Յուլյա Տոլմացկայայի (Կիսելյովա) հետ, նա նաև որդի ունի, որը ծնվել է 2005 թվականին։