Կառավարության ծրագիրը կրկին չհաստատվեց. ի՞նչն էր պատճառը

Ֆինանսների նախարարը նկատեց, որ ծրագրի նախագծից երեք պարբերություն դուրս է մնացել, Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կառավարությունն այսօր որոշեց իր ծրագրում շտկումներ անել, հետո նոր հաստատել և ուղարկել Ազգային ժողով։ Նախագծի դրույթները կառավարության նիստում մանրամասն չքննարկվեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ծրագրում շատ են խմբագրական բնույթի խնդիրները։

Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումը. ի՞նչ է քննարկել իշխող ուժը

«Դա պայմանավորված է նրանով, որ շատ մարդիկ են աշխատել, ու յուրաքանչյուրն իր շտկումներն է արել»,- ասաց նա։

Կառավարության անդամները որևէ դիտողություն չարեցին ծրագրի բովանդակային մասի վերաբերյալ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ ծրագրի հիմքը «Իմ քայլը» դաշինքի ծրագիրն է։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ծրագրի նախագծից երեք պարբերություն դուրս է մնացել, որոնք վերաբերում են բյուջետային համակարգին և պետական պարտքին։

Փաշինյանը կատակեց. «Այնպես են դրել, որ չերևա»։

Քանի որ կառավարությունը մինչև ուրբաթ դեռ ժամանակ ունի, որոշվեց որոշ շտկումներ անելուց հետո ուղարկել խորհրդարան։

Կառավարության ամբողջական տեքստը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում (23-րդ կետ, հավելված