Երևանում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի «Նիվան» ու մարդատար «Գազելը»

Մեքենաների բախումից հետո մեկ մարդու տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 111 II 14 համարանիշի և թիվ 46 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3351 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 09։00-ի սահմանում։

1 մարդու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ «Նիվան» հաշվառված է ոստիկանության զորքերի հաշվեկշռում, վարորդը ոստիկանության զորքերի ծառայող է։