Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Արցախ. ո՞րն է խնդիրը

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-7-ը Եղիշե Կիրակոսյանին գործուղել է Լեռնային Ղարաբաղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի փետրվարի 6-7-ը գործուղվել է Արցախի Հանրապետություն։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Ալիևի հետ հանդիպումներից հետո Փաշինյանը փոխել է Արցախի վերաբերյալ դիրքորոշումը. փորձագետ

Որոշման համաձայն`Կիրակոսյանը գործուղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ՀՀ կառավարություն ներկայացված՝ Արցախի ու Հայաստանի իրավասությանն առնչվող գանգատների քննարկման նպատակով:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում և Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում` արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում։