ՀԱՊԿ գեներալն ասաց` ինչպես է հնարավոր դարձել կայունության հասնել Արցախում

ՀԱՊԿ ներկայացուցիչը կարծում է, որ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում բարդ իրադրություն է, ինչը պայմանավորված է բարձր կոնֆլիկտային ներուժի առկայությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում հաջողվել է լարվածության որոշակի նվազման հասնել։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ընթացքում այս մասին ասաց ՀԱՊԿ միավորված շտապի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով` միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը վերջին ամիսներին հանգեցրել են լարվածության նվազման։ Դրանք թույլ են տվել ակտիվացնել երկխոսությունը, որն անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի համար։

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների` կանոնավոր դարձած հանդիպումները թույլ են տվել որոշակի պայմանավորվածությունների հանգել ընդունված միջոցների հարցում` ուղղված վստահության ամրապնդմանը և խաղաղ գործընթացը համար պայմանների ստեղծմանը։ Վերջին տասնամյակներում առաջին անգամ է բարձր մակարդակում ուղիղ գիծ հաստատվել», – նշեց գեներալը։

Սիդորովի կարծիքով` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում պահպանվում է բարդ իրադրություն։ Նման իրավիճակն ամենից առաջ պայմանավորված է սահմանների մոտ բարձր կոնֆլիկտային ներուժի առկայությամբ, ինչպես նաև այդ տարածաշրջանում ԱՄՆ–ի և Արևմուտքի ազդեցությունն ամրապնդելու ձգտմամբ։