Sony World Photography Awards խոշորագույն միջազգային մրցույթներից մեկի ժյուրին հայտարարել է մրցույթի 2019 թվականի հաղթողների ցանկը։
Ժյուրին ընտրություն է կատարել 195 տարբեր երկրներից (ինչը մրցույթի 12 տարվա պատմության ամենամեծ արդյունքն է) ուղարկած 327 000 լուսանկարներից։
Հիշեցնենք, որ անցած տարի մրցույթի երկրորդ տեղին էր արժանացել երևանցի լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանն իր «Երկվորյակները Կումասիից» նախագծով։
Sony World Photography Awards–ը բաղկացած է 4 բաժնից. Professional, Open, National Awards, Youth, Student Focus։