ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Փարիզում բռնկած հրդեհի զոհ են դարձել յոթ մարդ։ 27 մարդ, այդ թվում` երեք հրշեջ, վնասվածքներ են ստացել։ Այս մասին այսօր հայտնում են տեղական լրատվամիջոցները` հղում անելով իշխանությանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մոտ 200 հրշեջ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը BFMTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է 30 տուժածի մասին։ Ըստ France Info–ի` դեպքը տեղի է ունեցել քաղաքի էլիտար թաղամասերից մեկում` Փարիզի 16–րդ օկրուգում։
Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ հրդեհը բռնկել է գիշերը` մոտավորապես ժամը մեկին (երևանյան ժամով` գիշերվա չորսին)։