Կալուգայում ավտոբուսի վթարից տուժած հայերը դուրս են գրվել հիվանդանոցից

Մարիա Առաքելյանն ու Սոնա Ադամյանը, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ՌԴ Կալուգայի շրջանում տեղի ունեցած ավտովթարից տուժած ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներն այսօր դուրս են գրվել հիվանդանոցից։

Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Պարզվել է Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայերի ինքնությունը

«Տեղեկացնում ենք, որ ճշտված տվյալների համաձայն` Կալուգայում ավտոբուսի վթարից տուժած Մարիա Առաքելյանը (ծնվ. 1988 թ.) ու Սոնա Ադամյանը (ծնվ. 2008 թ.), համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեխաներ տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել փետրվարի 3–ի առավոտյան, ՌԴ Կալուգայի շրջանում։ Դրանում 48 մարդ է եղել, այդ թվում` 33 երեխա։

Նախնական տվյալներով` ողբերգական պատահարի հետևանքով 8 մարդ մահացել է, 10–ը վնասվածքներ են ստացել։