ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Փաշինյանը փորձում էր նահանջել թակարդից»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից հետո հնչած հայտարարությունների մասին։
Sputnik
Բոզոյան. «Փաշինյանը փորձում էր նահանջել թակարդից»

Նույնիսկ Փաշինյանը վերջին պահին սկսել է գիտակցել, որ բոլտոնյան ծրագրի շրջանակում Հայաստանը լուրջ վտանգի մեջ է հայտնվել։ Բոզոյանն այսպիսի գնահատական է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հնչեցրած հայտարարություններին:

Արցախյան հարցում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի ակտիվության հետևանքները, ըստ Բոզոյանի, Փաշինյանը զգացել է վերջին պահին, ու հենց այդ է եղել պատճառը, որ եվրոպական ամբիոնից այլ հայտարարություններ է հնչեցրել:

«Վերջին հայտարարություններով նա փորձում էչ նահանջել այդ թակարդից և իր մեսիջներով ցույց էչ տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ իրագործել այն ծրագիրը, որն առաջարկում է ԱՄՆ–ն»,– ասում է Բոզոյանը։

Այն, որ Հայաստանը կարող է փոխել բանակցությունների օրակարգը, անհանգստացրել է նաև Ռուսաստանին: Փոխարտգործնախարար Կարասինը, Բոզոյանի կարծիքով, հենց դրա համար էլ Հայաստան էր շտապել: