Ուշադրություն դիմորդներին. ԱԱԾ ընդունվելու ուսուցում է կազմակերպվում ՌԴ բուհերում

Ուսման տևողությունը 5 տարի է, որի ընթացքում կուրսանտներն ապահովվում են ԲՈՒՀ-երի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար ԱԱԾ-ն կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության առաջատար մասնագիտական բուհերում:

Նախարարը քաղաքական պաշտոն է. Վանեցյանը` ԱԱԾ-ն նախարարության վերածելու մասին

Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից, խոսքը ՌԴ այնպիսի բուհերի մասին է, ինչպիսիք են Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտները, ինչպես նաև՝ Պահպանության դաշնային ծառայության Օրյոլի ակադեմիան. նշված բոլորը ռազմաուսումնական հաստատություններ են:

    ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ Օրյոլի ակադեմիայում` ինժեների որակավորում, որից հետո որպես սպա զինվորական ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:

    Ուսման տևողությունը 5 տարի է, որի ընթացքում կուրսանտներն ապահովվում են ԲՈՒՀ-երի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:

    Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են հայերենին և ռուսերենին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական տվյալներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին`

ԱԱԾ–ում պարգևատրումների մասին մամուլից են տեղեկացել

-ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները.

-միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք.

- ավագ դպրոցն ավարտած, սակայն 18 տարին չլրացած անձինք.

-ավագ դպրոցն ավարտած, 18 տարին լրացած, սակայն օրենքով սահմանված կարգով զինծառայությունից տարկետում ստացած անձինք:

  Թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում և ներառում է թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգում, ինչպես նաև հոգեբանական թեստավորում: Թեկնածուները, սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:

    Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների արդյունքների հիման վրա`

- ֆիզիկական պատրաստվածության ստուգում` հետևյալ ցուցանիշներով`

Ուշադրություն դիմորդներին. ԱԱԾ ընդունվելու ուսուցում է կազմակերպվում ՌԴ բուհերում

- հարցազրույց (ռուսերեն).

- ընդհանուր կրթամակարդակի ստուգում թեստավորման միջոցով.

- ռուսաց լեզու (գրավոր` փոխադրություն).

- հայոց լեզու (գրավոր` թելադրություն).

- մաթեմատիկա՝ ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ և ՊԴԾ Օրյոլի ակադեմիա ընդունվողների համար.

- ֆիզիկա՝ ՌԴ ՊԴԾ Օրյոլի ակադեմիա ընդունվողների համար.

- օտար լեզու (բանավոր)՝ ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար:

    Դիմումներն ընդունվում են հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 58 90 89 կամ 010 57 91 77 հեռախոսահամարներով, իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության ընդունվելու հարցերով` 010 36 35 24: