ՌԱԴԻՈ

Հակոբյան. ««Իմ քայլն» անտեսում է հանրային կարծիքը»

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության՝ ԱԺ նիստերի դահլիճում կուսակցական հանդիպումներ անցկացնելու պրակտիկային:
Sputnik
Հակոբյան. ««Իմ քայլն» անտեսում է հանրային կարծիքը»

Մի կողմ դնելով խնդրի իրավական կողմը՝ քաղտեխնոլոգն անդրադառնում է հարցի բարոյական մասին:

«Եթե իրավաբանները, հանրությունը, ի վերջո, ԱԺ մյուս խմբակցությունները ասում են, թե արարողակարգ և օրենք է խախտվել, ինչու վարչապետը չի կանխում այդօրինակ հանդիպումները, կամ ինչու դրանք չեն անցկացնում որևէ այլ դահլիճում: Սա է,որ ամենաշատն անհանգստացնում է մասնագետներին և հիմք տալիս ենթադրելու,որ գործ ունենք պարզապես հանրային կարծիքն արհամարհելու հետ:Եթե սրան ավելացնում ես նաև այդ հանդիպումներից հետո նորաթուխ պատգամավորների կցկտուր, շեղող ու, երբեմն, նաև խիստ անտրամաբանական հայտարարությունները, ապա պատկերն ավելի է սրվում»,–ասում է Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով` «Իմ քայլն», այս ամենին զուգահեռ, ունի նաև ռեսուրսի խնդիր: Ի՞նչ են անելու նորընտիրները,եթե մեկ մեկնաբանություն անել են դժվարանում: