Տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզչի կախված դիակը

Արտաքին զննությունը ցույց է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժինը երեկ` փետրվարի 4-ին, ժամը 16։30-ի սահմանում ահազանգ է ստացել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան միջանցքում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։

Նա բրդյա շարֆով կախված է եղել գազի խողովակից։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ինքնասպանություն Գյումրիում. երիտասարդը երկտող էր թողել

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։