Փետրվարը զգալի կտաքանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ Հայաստանում նաև ձյուն չի գա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում տեղումներ չեն գրանցվի նաև Երևանում։

Այսօր` փետրվարի 5-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 7-9 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։