Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկալի հյուր է Երևանի համար. ԱԳՆ

Երևանը պատրաստվու՞մ է հրավիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այս հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկալի հյուր է Հայաստանի համար։ Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմի համար սպասելի է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը, թե ոչ։

Նրա խոսքով՝ իրենք աշխատելու են այդ հարցի շուրջ դիվանագիտական խողովակներով։

«Իսկ կոնկրետ ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Նաղդալյանը։

Լուկաշենկաոն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր։