Երևանում 16 տարեկան աշակերտն ընկել է պատշգամբից

Ոստիկանությունը փորձում է պարզել` դպրոցականն ինքնասպանության փորձ է արել, կատարվածը դժբախտ պատահար է, թե անզգուշության հետևանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա Հ. Կ.-ն իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

ԱԺ նախկին պատգամավորի աղջկա մեքենան տեղափոխել են «ԳԱԻ պլաշչադկա». նա խմած է եղել

Երեկ՝ փետրվարի 4-ին, ժամը 18։30-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե ինքնասպանության փորձ, պարզ կլինի քննության ընթացքում։

Կայքի տեղեկություններով՝ տուժածը սովորում է Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ավագ դպրոցի 10-րդ դասարանում։