ՓՄՁ-ներին նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն 60000 դրամով. ՊԵԿ

Հարկ վճարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել նաև տարաժամկետ վճարումներով՝ 2 տարվա ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Փետրվար — Sputnik. Կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գինը սահմանվել է 60000 դրամ:

Փաշինյանը կարևոր նորություն է հայտնում ՀԴՄ–ների մասին

 

Այս մասին ասված է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի մատչելի գինը սահմանվել է այսօր՝ փետրվարի 5-ին, ՊԵԿ նախագահի թիվ 67-Ա հրամանով:

Հիշեցնենք, որ ելնելով ՀՀ կառավարության  2017թ. հուլիսի 20-ի թիվ  861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.01.2018թ.-ի 21-Ա հրամանի համաձայն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160000 դրամը:

2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներով գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող և արդեն իսկ սարքը 160000 դրամով ձեռք բերած  հարկ վճարողների համար կիրականացվի վերահաշվարկ:

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ հարկ վճարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ, միանվագ, կամ իրենց ցանկությամբ` ամսական համամասնությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով: