ՀՀ քաղաքացուն կալանավորել են Նիժնի Նովգորոդում մոլախաղեր կազմակերպելու համար

Երեք քաղաքացիներ ապօրինի գործունեություն են ծավալել Նիժնի Նովգորոդի մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ քաղաքացուն կասկածում են Նիժնի Նովգորոդում ապօրինի գործունություն ծավալելու և մեջ, այդ պատճառով էլ նրան կալանքի տակ են առել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչությունը։

Հայը փրկել է հրդեհվող տան մեջ փակված երեխաներին. Ռուսաստանի ԱԻՆ–ը կպարգևատրի հերոսին

Նախաքննության տվյալով` 2018 թվականին Նիժնի Նովգորոդի երեք մարզի տարածքում գտնվող յոթ հաստատությունում կասեցվել է խաղային ապօրինի գործունությունը։

Իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի ընթացքում հաստատվել է, որ հանցագործությանը մասնակցել են 27-ից 35 տարեկան երեք տղամարդ։ Նրանք ավելի քան 6 միլիոն ռուբլի եկամուտ են ստացել։

«Կասկածյալներից մեկը ՀՀ քաղաքացի է։ Քննիչի միջնորդությամբ նրան կալանավորել են։ Առաջիկայում բոլոր երեք կասկածյալներին մեղադրանք կառաջադրվի և կընտրվի խափանման միջոցը»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Քննությունը շարունակվում է։