Օրենքի՞, թե՞ «անգույն ամբոխի» գերակայություն. «Ենոքյանի» ի հայտ բերած խոցելի կետերը

Դատական սխալը չի կարելի բացառել, ու եթե ժամանակին կայացված վճռի արդարության վերաբերյալ թեկուզ չնչին կասկածներ կան, լավ կլիներ նորից գործը քննել։ Սա տեսականորեն. գործնականում նման բաներ հազվադեպ են արվում, հատկապես` Հայաստանի պես երկրներում։ Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի պատմությունը մեծ իրարանցում առաջացրեց` ջրի երես հանելով խոր, համակարգային խնդիրներ։
Sputnik

Թերևս բոլորը տեղյակ են վերջին շրջանում ծավալված իրադարձություններից, որոնք  կապ ունեին սպանության համար ցմահ բանտարկված Մհեր Ենոքյանի հնարավոր ներման հետ։  Ներում չեղավ, ու մենք նորից չենք պատմի բոլորին հայտնի փաստերն ու զարգացումները։ Երկու կողմից էլ հույզերը շատ էին, ընդհուպ մինչև փոխադարձ վիրավորանքներ, ու երևի պետք է թողնել հույզերը հանդարտվեն, որպեսզի կարողանանք վերլուծել ամբողջ պատմությունը` զինվելով տրամաբանությամբ, այլ ոչ թե գրգռված զգացմունքներով։

Հայ փաստաբանները գիտեն «քաղաքացիական պատժից» փրկվելու ճանապարհը. լիկբեզ է պետք

Սակայն չի բացառվում, որ հույզերը չեն հասցնի հանդարտվել, քանի որ շուտով  20 տարին է լրանում այն օրերից, ինչ ցմահ դատապարտվել է Նաիրի Հունանյանը, որը 1999 թվականի հոկտեմբերի 27–ին կրակ էր բացել խորհրդարանում։ Ըստ օրենքի` նա իրավունք կունենա ներում շնորհելու խնդրանքով դիմել, ու եթե նա անի դա, թեժ հակամարտությունների հերթական ալիքը կարելի է երաշխավորված համարել։ Սակայն Հունանյանի վերաբերյալ հասարակական քննարկումները դեռ առջևում են։

Մհեր Ենոքյանի դեպքում նրա խոստովանության տեսագրությունը կա. նա ցուցմունք է տվել, որ սպանություն է գործել։ Կա նաև երկու փախուստ, որոնք մի քիչ ծանրացնում են հանգամանքները։ Այդ ամենը նրա դեմ է։ Միաժամանակ նա մինչև վերջ չի խոստովանում իր մեղքն ու իր դեմ գործը կեղծած է համարում։

Թերևս տեսականորեն կարելի է օգտագործել Ենոքյանի օգտին այն հանգամանքը, որ քննությունը տեղի է ունեցել Լևոն Տեր–Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի օրոք։ 1990 թվականներին գիտակից տարիքում եղած մարդկանց պետք չէ հիշեցնել` ինչ ժամանակներ էին  ու ինչպես էր այն ժամանակ «արդարադատությունը» գործում։

Թաղայինների չգործող ինստիտուտն ու հանցավորության աճի միտումը. որտեղի՞ց է ամենաթողությունը

Թեև այդ փաստարկն էլ ավելի շատ հուզական է։  Ոչ ոք չի երաշխավորի, որ այդ գործում որևէ խախտումներ են եղել` մեղավորի «նշանակելու» նպատակով։ Թեև Ենոքյանի կինը` Զարուհի Մեջլումյանը, որը հետաքննող լրագրող է, իսկ ներկայումս` պետպաշտոնյա (ՀՀ վերահսկիչ ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար – խմբ.), ներումը մերժելու պատճառներից է համարում, որ պետական մարմիններում ՀՀ նախկին նախագահների` Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակվա կադրեր կան։

Հենց այդ պատճառով հուզական գրությունների փոխարեն ավելի լավ է դիմել համակարգային միտումներին ու խնդիրները լուծելու անհրաժեշտությանը։ Առաջին հերթին` ցմահ բանտարկյալների գործերի քննման անհրաժեշտության հարցը։ Խոսքն այն ցմահ բանտարկյալների մասին է, որոնք դատապարտվել են մինչ Հայաստանի եվրոպական կոնվենցիաներին միանալը։ Նաև բնակչության իրավագիտակցության ու իրավական գրագիտության մակարդակի բարձրացման հարցը կա։

Կոկորդիլոսել եմ և կկոկորդիլոսեմ. Տանզանիայի, ձվերի և մարզպետական անհեթեթության մասին

Չէ որ ցմահ բանտարկյալների հարցն առաջին անգամ չէ հանրային հնչեղություն ստանում։ Այլ բան է, որ նախկինում ամեն ինչ պակաս հուզական ու քիչ թե շատ ավելի քաղաքակիրթ կերպով էր տեղի ունենում։ Սակայն «վայրի հարձակումները», որոնցից բողոքում է նույն Մեջլումյանը,  ամենօրյա շփման ու սոցցանցերում վեճերը վարելու նորմա են դարձել հենց «թավշյա» իշխանափոխությունից հետո։ Այնպես որ դա նոր ժամանակների ազդեցությունն է, այդպես է ստացվել։

Պետք չէ հեռուն գնալ. 2015 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում 45 ցմահ բանտարկյալ անժամկետ հացադուլ էին հայտարարել. նրանք պահանջում էին վերանայել իրենց քրեական գործերը։ Հայաստանում նման դատապարտյալների ներման պրակտիկա որպես այդպիսին չկա, եթե հաշվի չառնենք Սողոմոն Քոչարյանի գործը։ Նրան ազատ էին արձակել նույն 2015 թվականին. Քոչարյանը սրտի հիվանդություն ուներ ու մի քանի օր ապրեց ազատության մեջ` հիվանդանոցում մահանալով սրտի խիստ անբավարարությունից։

Քաղաքապետարանի՝ սխալը ոչնչով փոխարինելու հանճարեղ լուծումը. որտե՞ղ կապեմ նժույգս

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ ցմահ բանտարկյալների գործերը պետք է վերանայել, այս մասին նա ասել էր դեռ անցած տարվա նոյեմբերին, իսկ վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ առաջնորդվել օրենքի գերակայության սահմանադրական կատեգորիայով։

Ընդհանրապես մեր հասարակության իրավական գրագիտության մակարդակն, իհարկե ցավոք, հեռու է բավարար լինելուց։ Ճիշտ է` պետք չէ ամեն ինչում հասարակությանը մեղադրել. այո, այն ավելի շատ հուզական է, քան ռացիոնալ, իրավական գիտելիքների պակաս ունի, սակայն օրենքի գերակայություն հասկացության ընկալման պատրաստության պակասը պայմանավորված է այն հանգամանքներով, որ նախ մարդիկ չեն վստահում իրավական համակարգին, հետո էլ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացման պետական ծրագրեր չկան։

Իսկ ձևավորված անվստահությունը հենց իրավական համակարգի աղետների հետևանք է, հատկապես` պետության ձևավորման առաջին  տարիներին։

Քննչական ու դատական մարմինների կառավարելիությունն ու կախվածությունը վերջին երեսուն տարիներին ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Հենց այստեղից է պետք սկսել վերականգնել վստահությունը, որին կհետևի նաև մարդկանց իրավական գրագիտության մակարդակի բարձրացումը ու կարևոր որոշումներ կայացնող մարմինների հանդեպ հարգանքը։