ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Րոպեներ առաջ Sputnik Արմենիայի թղթակիցը Հանրապետության հրապարակում ականատես է եղել ոստիկանության հատուկ գործողության:
Ոստիկանության աշխատակիցները Աբովյան փողոցից հրապարակ մտնող հատվածում կանգնեցրել են երթևեկությունը և առնվազն երկու «ջիպերից» բերման ենթարկել մի քանի անձանց: Մեր թղթակիցը բերման ենթարկվածների մեջ հաշվել է առնվազն 3 հոգու:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Էդգար Ջանոյանը հաստատեց, որ գործողությունը իրականացրել է ոստիկանությունը՝ թիկնազորով շրջելու և զենք կրելու կասկածանքով, և բերման են ենթարկվել մի քանի անձինք:
Sputnik Արմենիան ավելի ուշ կանդրադառնա գործողությանը, եթե լրացուցիչ մանրամասներ հասանելի լինեն: