Կնոջը լողազգեստ է պատվիրել, բայց ոսկու ծանրոց ստացել

Կնոջ հետ արձակուրդ մեկնող ֆրանսիացին թանկագին կեսի համար լողազգեստ էր պատվիրել։ Սակայն լողազգեստի փոխարեն ծանրոցում թանկարժեք ոսկի է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ֆրանսիական Սետ Վան քաղաքի (Բրետան) բնակիչն իր կնոջ համար լողազգեստ էր պատվիրել, սակայն լողազգեստի փոխարեն մոտ 20 հազար եվրոյի ոսկե մետաղադրամներով և ոսկու ձուլակտորներով փաթեթ է ստացել, հայտնում է Le Point թերթը։

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը մերկացել է իտալական Vogue–ի համար. լուսանկարներ

Ծանրոցը 27-ամյա Ժյուլյեն Շանյոն ստացել է շաբաթ օրը։ Նա զարմացել է փաթեթի քաշից, որը համապատասխան չէր նրա պատվերին։

Բացելուց հետո, պարզվել է, որ ծանրոցը ոսկով լի է. դրանում լուիդորներ (XVII—XVIII դարի ոսկե մետաղադրամներ), XX դարի սկզբի մետաղադրամներ և ոսկու ձուլակտորներ են եղել` ընդհանուր առմամբ, մոտ 20 հազար եվրո արժողությամբ 700 գրամ թանկարժեք մետաղ։

Շանյոն հասկացել է, որ սա շփոթմունք է և ծանրոցը տարել քաղաքային կոմիսարիատ։ Ոստիկանության օգնությամբ հաջողվել է գտնել ծանրոցի իրական տիրոջը և նրա հետ կապ հաստատել հեռախոսով։

Ազնիվ այս ամուսնական զույգը, սակայն, դեռ չի ստացել լողազգեստը, իսկ նրանք շուտով պետք է Վիետնամ մեկնեն` արձակուրդն անցկացնելու համար։