Ոստիկանները հայտնաբերել են Երևանում պոռնկությամբ զբաղվող 37 կանանց. տեսանյութ

Ոստիկանությունը շարունակում է մարմնավաճառության դեմ պայքարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների ու պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները փետրվարի 2-ին և 3-ին իրականացրել են միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կանանց: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում:

Նպատակն է արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ, նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր:

Միջոցառումները շարունակական են լինելու: