Իվետա Մուկուչյանը չաղացե՞լ է. երգչուհին կիսամերկ լուսանկար է հրապարակել

Իվետա Մուկուչյանը ծովափնյա լուսանկար է հրապարակել։ Երկրպագուների կարծիքով, նա չաղացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի մասնակից, երգչուհի Իվետա Մուկուչյանն Instangram սոցիալական ցանցում սեքսուալ լուսանկար է հրապարակել` ծովի ափին, լողազգեստով։

«Մի անգամ, Մեքսիկայում»,– գրել է երգչուհին` չհստակեցնելով, թե երբ է արվել լուսանկարը։

Այդուհանդերձ, երկրպագուների աչքից որոշ մանրուքներ չեն վրիպել։

«Չաղացել է Իվետան»,– լուսանկարի մեկնաբանություններում նկատել է Instangram–ի հետևորդներից մեկը։

Մուկուչյանը ծնվել է 1986թ–ին Երևանում։ Ընտանիքի հետ նա տեղափոխվել է Գերմանիա և այնտեղ ապրել 1992-2009թթ–երի ընթացքում։ Ավելի ուշ վերադարձել է հայրենիք և զբաղվել վոկալային կարիերայով։ Իվետան մասնակցել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին։ Հայ գեղեցկուհին մրցույթում զբաղեցրել է 7–րդ տեղը, բայց դա չի խանգարել նրան նվաճել աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսների սրտերը։