Մի քանի ժամվա ընթացքում փորձել են թալանել Varks.am-ի երևանյան գրասենյակները

Գողերի թիրախում եղել են չհրկիզվող պահարանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով իրենց գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 04։30-ի սահմանում։

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձինք թալանել են «Նոր Զովք» սուպերմարկետը

Կայքի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև Ջրվեժում։ Կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանն ամուր ամրացված է եղել։

Գողերի գործողություններն արձանագրել են տեսախցիկները։

Երկու դեպքերով էլ տարածքային ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։