ՌԱԴԻՈ

Զուբալովա.«Շատ ուրախալի է, որ կարող ենք անվճար սպասարկել հիվանդներին»

Սա Հայաստանի առողջապահության մեջ էվոլուցիոն քայլ է։ Խոսելով գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագրի մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի կաթվածի նյարդաբանական թիմի ղեկավար Լինա Զուբալովան։
Sputnik
Զուբալովա.«Շատ ուրախալի է, որ կարող ենք անվճար սպասարկել հիվանդներին»

«Շատ ուրախալի է, որ կարող ենք անվճար սպասարկել հիվանդներին։ Քանի որ գլխուղեղի կաթվածը շատ տարածված է մեր բնակչության շրջանում։ Այս հիվանդներ մոտ հաշմանդամությունը մեծ տոկոս է կազմում»,–ասում է Զուբալովան և ներկայացնում այս հիվանդության բուժման մոտավոր թվերը։

Նրա խոսքով` կոնկրետ այս հիվանդության «Ալտեպլազա» դեղորայքը մեկ հիվանդի բուժման համար կարող է արժենալ մինչև 600–700 հազար դրամ, չհաշված տրոմպի մեխանիկական հեռացումը. այդ դեպքում բուժումը հասնում էր մինչև 1 միլիոն դրամի։