Ե՞րբ կտաքանան օրերը. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում ևս փետրվարի 3-8-ը օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: