«Լուսավոր Հայաստանն» արտգործնախարարին հրավիրել է ԱԺ

Խմբակցությունը որոշել է մտքեր փոխանակել Զոհրաբ Մնացականյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրվել է ԱԺ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման։ Faceook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ հանդիպման»,– գրել է նա։

Մարուքյանը խոստացել է հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ փոխանցել Մնացականյանի հետ հանդիպումից հետո։