Երևանցի դպրոցականներին մասնագիտություն գտնելու հարցում օգնում է փայլաթիթեղի գործարանը

Ծրագրին արդեն մասնակցում են №21 և №77 դպրոցների, Ռուս-Հայկական համալսարանին և Ազգային պոլիտեխնիկական համալսարանին առընթեր հանրակրթական հաստատությունների ավագ դասարանների սաները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. «Արմենալ» գործարանն իրագործում է «Ռուսալի» մասնագիտական կողմնորոշման ծրագիրը, որտեղ կներառվեն 300 երևանցի դպրոցականներ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Արմենալից»։ 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում դպրոցականներին կծանոթացնեն փայլաթիթեղի արտադրության և կիրառման ոլորտներին:

Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Ավագ դասարանների աշակերտների համար մշակվել է շրջայցի երթուղի հիմնական արտադրամասերով: Տեխնիկայի անվտանգության հրահանգավորումից հետո գործարանի տեխնոլոգները դպրոցականներին ցույց են տալիս ձուլածո պատրաստուքի արտադրությունը, գլանումը, հատումը և թրծումը, պատրաստի արտադրանքի փաթեթավորումը:

«Մեր ծրագիրը միտված է ապագային: Նպատակն է աճող սերնդի մեջ հետաքրքրություն առաջացնել մետաղագործի մասնագիտության հանդեպ, օգնել բուհի և աշխատատեղի ընտրության հարցում», - ասաց աշխատակազմի զարգացման և պատրաստման բաժնի պետ Սամվել Հակոբյանը:

Ծրագրին արդեն մասնակցում են №21 և №77 դպրոցների, Ռուս-Հայկական համալսարանին և Ազգային պոլիտեխնիկական համալսարանին առընթեր հանրակրթական հաստատությունների ավագ դասարանների սաները:

«Արսենալի» երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Թամազյանը պատանի հյուրերի համար շնորհանդես է անցկացրել և նկարագրել փայլաթիթեղի յուրահատկությունները:

ԱՄՆ–ն խոչընդոտում է «Ռուսալ Արմենալի» աշխատանքը, ինչը խանգարում է ՀՀ տնտեսությանը. Բաբկո

Աշխատակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը պատմել է վերջերս Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ կնքված պայմանագրի մասին, այս բուհում դպրոցի շրջանավարտները կարող են ձեռք բերել «Արսենալի» կողմից պահանջարկված մասնագիտություններ:

Շրջայցի ավարտին դպրոցականները դիտել են գործարանի թանգարանը և ստացել նվերներ «Ռուսալի» խորհրդանիշով:

Հայաստանի «Արմենալ» գործարանը ստեղծել է ռուսական «Ռուսալ» ընկերությունը 2000 թ.-ին`Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: