Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը մերկացել է իտալական Vogue–ի համար. լուսանկարներ

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը ֆոտոշարքը նվիրել է նորաձևության հեղինակավոր ամսագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ սուպերմոդել, «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քենդել Ջեները դարձել է Vogue իտալական ամսագրի շապիկի դեմքը։

Հաջողակ մոդելը, որն ընդամենը 23 տարեկան է, մերկացել է նորաձևության հեղինակավոր ամսագրի համար։ Աշխարհի ամենահարուստ մոդելը մասնակցել է 70-ականների ոճով ռետրո–ֆոտոշարքում։ Նրան լուսանկարել է հանրահայտ Մերթ Ալասը։

Քենդելը ներկայացել է Ֆելինիի, Մաստրոյանիի և Բերտոլուչիի դարաշրջանի կինոաստղերի կերպարներով։

Նա արդեն հրապարակել է ֆոտոշարքի առաջին կադրերը։ Տեսանյութերում երևում է, որ Քենդելը կեցվածք է ընդունել նաև լոգարանում։

Նշենք, որ Քենդելը սիրում է ցուցադրել իր կազմվածքը, բայց սովորաբար գերադասում է լուսանկարվել լողազգեստով։