ՌԱԴԻՈ

Գևորգ Էմին-Տերյան. «200 հոգի կդառնա գործազուրկ, 250–ը կզրկվի կողմնակի եկամտից»

Կառավարության որոշման համաձայն` հիմնադրամների` օրինակ`բուհերի բազային ֆինանսավորումը պետք է ևս մրցութային լինի: ԵՊՀ–ն ունի լաբորատորիաներ, որոնց ֆինանսավորումը համաձայն կարգը պետք է լինի մրցութային:
Sputnik
Գևորգ Էմին-Տերյան. «200 հոգի կդառնա գործազուրկ, 250–ը կզրկվի կողմնակի եկամտից»

Այս պահին քանի դեռ  դադարեցված է ֆինանսավորումը բազային թեմաներով գիտաշխատողները ծանուցումներ են ստանում, որ այլևս չեն շարունակվելու աշխատանքը, Sputnik Արմենիայի եթերում ասել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Ըստ նրա` ենթադրվում է, որ մրցույթը կառավարությունն է հայտարարում Գիտության կոմիտեի միջոցով: «Այդտեղ մոտ 450 մարդ կա, որից 200ը աշխատում է միայն այդ լաբորատորիաներում, իսկ  250-ը համատեղությամբ դասեր ունեն, ընդգրկված են նաև այլ ծրագրերում : Կարճ ասած` 200- ը դառնում են գործազուրկ, 250 հոգի զրկվելու է այլ եկամտի աղբյուրից, գիտությամբ զբաղվելու հնարավորությունից»,–ասում է ԵՊՀ մամուլի խոսնակը:

Գևորգ Էմին-Տերյանի խոսքով` դա օրենքի խախտում է, որովհետև գիտության մասին օրենքով այլ բան է նախատեսվում: Այսինքն` պետությունը չէր կարող այդպես հանկարծակի դադարեցնել: Ըստ բանախոսի`հնարավոր է`  հինգշաբթի օրը բողոքի ցույց կազմակերպեն: