Take Away հայկական ձևով. թրեյլեր-սրճարանները խանգարո՞ւմ են քաղաքապետարանին

Խանութ ֆուրգոնները, շարժական սրճարանները մայրաքաղաքում շատանում են ինչպես սնկերը անձրևից հետո։ Սակայն այդ բիզնեսը կարգավորող ու հստակ օրենքներ սահմանող հստակ իրավական ակտ դեռ չկա։
Sputnik

 

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եվրոպայում ու ԱՄՆ–ում տարածված տեղափոխվող սրճարանների մշակույթը վերջերս տարածում է  ստանում  նաև Հայաստանում։ Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հիացած են Երևանի կենտրոնում տեղադրված ֆուրգոններից, որտեղ կարելի է հոթ դոգ կամ համբուրգեր գնել, նաև «տանովի» սուրճ կամ թեյ  ու նույնիսկ գլինտվեյն վերցնել։

Take Away հայկական ձևով. թրեյլեր-սրճարանները խանգարո՞ւմ են քաղաքապետարանին

Սակայն քաղաքապետարանը ուզում է այդ «սրճարանների» գոյությունը կանոնակարգի։ Քաղաքային իշխանությունը մտադիր է տեղափոխվող սրճարանների աշխատանքի որոշ ժամեր սահմանի, սակայն այդ բիզնեսի ներկայացուցիչների կարծիքով` քաղաքի ադմինիստրացիայի այդ գաղափարը  պարզապես անհեթեթություն է։

Քաղաքացիներից ու զբոսաշրջիկներից ոմանք կողմ են

Խանութ ֆուրգոններ կան Երևանի փոքր կենտրոնի գրեթե բոլոր փողոցներում։ Մեկում համեղ բուրգերներ են պատրաստում, մյուսում` անուշաբույր  սուրճ, իսկ որոշ կետերում կարելի է ձեռագործ հայկական  հուշանվերներ ձեռք բերել։

Մայրաքաղաքի բնակիչ Աննա Մանուկյանն  ընկերների հետ սիրում է զբոսնել քաղաքում, հատկապես երեկոյան։ Իսկ ամռանը նա նստում է Կարապի լճի մոտ խոտի վրա և սառը սուրճ կամ սառը կոկտեյլ ըմպել։ Նա այդպիսի տեղափոխվող սրճարանները լավ գաղափար է համարում։

«Սովորական սրճարանում չի ստացվում երկար ժամանակ մեկ բաժակ սուրճով նստել, իսկ այստեղ կարող ես թխվածք կամ ուտելիք, մի բաժակ սուրճ վերցնել, քաղաքում հարմար տեղ գտնել, նստել խոտին կամ նստարանին ու հանգստանալ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց աղջիկը։

Նրա հետ համամիտ է նաև Աստղիկը, որին տեսանք սուրճի բաժակը ձեռքին։ Նա խոստովանում է, որ սա հարմար է ու սառը եղանակին թույլ է տալիս տաքանալ։

Take Away հայկական ձևով. թրեյլեր-սրճարանները խանգարո՞ւմ են քաղաքապետարանին

Մեր զրուցակիցները նշում են նաև, որ մթերքը ֆուրգոններում հասանելի գներով են վաճառում։ Դրանք ավելի էժան են, քան սովորական սրճարաններում։ Օրինակ, ամերիկանոն հասարակական սննդի վայրերում միջինը 1200 դրամ արժի, իսկ շարժական սրճարաններում` 800 դրամ։ Պատճառն այն է, որ թրեյլերների տերերը, ի տարբերություն ավանդական հաստատությունների, պարտավոր չեն հարկ վճարել։

Հրաժեշտ տալով աղջիկներին` ֆուրգոններից մեկի մոտ ծանոթացանք Ժակի հետ։ Նա «տանովի» սուրճ էր գնում։ Ժակն արդեն երեք օր է Հայաստանում է ու հաճելիորեն զարմացել էր, որ մեր երկրում նույնպես նման թրեյլերներ կան։

«Իմ քաղաքում (նա Տորոնտոյում է ապրում) դա մեծ տարածում ունի։ Հաստատ ֆիլմերում էլ եք տեսել։ Ես ինքս սիրում եմ այդ թրեյլերները. ինչ ուզում ես վերցնում ես ու տեղդ չես նստում` զբոսնում ես քաղաքում։ Սուրճ ես խմում ու ծանոթանում ես նոր քաղաքին։ Ինձ թվում էր` այստեղ նման բաներ չկան։ Հաճելիորեն զարմացած էի», – ասաց Ժակը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Եթե միջոցներ չկիրառվեն, բիզնեսը կտուժի

Քաղաքապետարանի նախաձեռնության վերաբերյալ իրենց վերաբերմունքի մասին հարցին շարժական սրճարանների սեփականատերերը միաձայն պատասխանեցին, որ «խելքին մոտ» օրենքի ընդունման կողմնակից են։

«Ֆուրգոններն աճում են ասես սնկերը անձրևից հետո։ Ով չի ալարում սեփական բիզնես է սկսում։ Սակայն դա երևի խանգարում է մեր գործունեությանը։ Քաղաքապետարանը պետք է այդ ոլորտը կարգավորող օրենք ընդունի, եթե դա կօգնի մեր քաղաքին, ես պատրաստ եմ ինքս փակել իմ բիզնեսը», – ասած տեղափոխվող սրճարաններից մեկի սեփականատեր Աշոտը (անունը փոխված է)։

Նա անհանգստացած է, որ հիմա ամեն քայլի վրա անիվների վրա նման սրճարաններ են բացվել։ Աշոտը վստահ է, որ եթե այդպես շարունակվի, քաղաքի կենտրոնը մի մեծ շուկայի կվերածվի։

Ֆուրգոն սրճարանի մեկ այդ սեփականատեր, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ եթե քաղաքային իշխանությունները ժամանակին չարձագանքեն, ապա շուտով ցանկացած փողոցային վաճառքով զբաղվող կգա ու կսկսի իր մթերքը վաճառել։ Հատկապես, որ քաղաքապետարանը փողոցային առևտուրն արգելելու մասին հայտարարություն էր արել։

Take Away հայկական ձևով. թրեյլեր-սրճարանները խանգարո՞ւմ են քաղաքապետարանին

Շարժական սրճարանների ասոցիացիայի նախագահ Արեն Մելիքյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ քաղաքապետարանը պետք է իրական որոշումներ կայացնի։ Նրա խոսքով` ասոցիացիայի բոլոր անդամները կհամաձայնեն բանական կանոնների հետ, որ նրանց շարժական սրճարանները համապատասխանեն սանիտարահիգիենիկ և այլ նորմերի։

«Քաղաքային իշխանությունները դիտարկում են նաև շարժական սրճարանների աշխատանքի ժամերի սահմանափակման հարցը, ինչը լրիվ անիրական է` հաշվի առնելով քաղաքի խցանումների չափը։ Ինչպես են նման հաստատությունների տերերը օրվա պիկ ժամերին կայանելու քաղաքի կենտրոնում», – հարցնում է Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքային իշխանությունները ճնշում են շարժական սրճարանների տերերին նաև ֆուրգոններում սանհանգույցի բացակայության պատճառով։ Մինչդեռ այդ խնդիրն այլ կերպ է լուծվում։ Օրինակ, նրա սրճարանի աշխատակիցներն օգտվում  են բիզնես–կենտրոններից մեկում  վարձակալած զուգարանից։ Մարդիկ կան, որ պայմանավորվում են շենքերի բնակիչների հետ։

Take Away հայկական ձևով. թրեյլեր-սրճարանները խանգարո՞ւմ են քաղաքապետարանին

Մելիքյանը նշում է, առևտրի մասին օրենքում հատուկ կետ չկա, որը արգելում կամ թույլ է տալիս շարժական առևտուրը։ Դա մի շարք խնդիրներ է առաջացնում, գործարարները չեն կարողանում նորմալ աշխատել։ Եթե հստակ օրենք չկա, ապա նրանք չեն կարող հարկ վճարել, թեև ինքը` Մելիքյանն ու մի շարք գործարարներ ուզում են բոլորի պես աշխատել. նա նույնիսկ 5% շրջանառության հարկ են վճարում։

Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար գալիս են նրանց մոտ տարատեսակ հարցերով. ինչպե՞ս է էլեկտրականություն անցկացվել ու ինչու է հենց նման տարածք ընտրվել։ Մելիքյանը կրկին ընդգծում է, որ Ասոցիացիայի բոլոր անդամները պատրաստ են ընդունել ցանկացած բանական առաջարկություն։

Քաղաքային իշխանություններին մնում է միայն ծանրութեթև անել ու քննարկել այդ հարցը բիզնեսի ներկայացուցիչների հետ։