Երևանում ծերունուն մահացած են գտել իր բնակարանում

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անձը չպարզված տղամարդու դի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Երևանում 90–ամյա պապիկին մահացած են գտել իր բնակարանում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 3-ին, ժամը 11:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անձը չպարզված տղամարդու դի Նախնական գնահատմամբ` նա մոտ 90 տարեկան է: