Նստեց բազկաթոռին և մահացավ. Դեցլի տնօրենը`երգչի կյանքի վերջին րոպեների մասին. տեսանյութ

Դեցլի համերգային տնօրենը պատմել է, թե ինչպես է մահացել երգիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Դեցլ կեղծանունով հանդես եկող ռուս ռեփեր Կիրիլ Տոլմացկու համերգային տնօրեն Պավել Բելենեցը պատմել է երգչի մահվանը նախորդած իրադարձությունների մասին։

RT–ի հետ զրույցում նա հայտնել է, որ Իժևսկի POSH լաունջ–բարում տեղի ունեցած ելույթը հիանալի է անցել, երաժիշտը որևէ գանգատ չի ունեցել։

«Ելույթից հետո նա գնաց հանդերձարան։ Մի քանի րոպե անց նրա ինքնազգացողությունը վատացավ, նա նստեց բազկաթոռին  և մահացավ», – ասել է Բելենեցը։

Նա պատմել է, որ շտապօգնության մեքենան արագ տեղ հասավ` հինգ րոպեում։ Հաջորդ կես ժամվա ընթացքում բժիշկները փորձում էին փրկել Տոլմացկու կյանքը։ Նրանք ադրենալին էին ներարկում, սակայն ապարդյուն։

Համերգային տնօրենը ավելացրել է, որ զրուցել է Դեցլից հետո ելույթ ունեցող դիջեյի հետ։ Նա պատմել է, որ ռեփերն առողջ տեսք ուներ, սակայն գունատվել էր հանդերձարանում։

90-ականների աստղ, Ռուսաստանի առաջին ռեփերներից մեկը` Կիրիլ Տոլմացկին, մահացել է այսօր, 35 տարեկանում։