ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի –Sputnik. Երեխաներին տեղափոխող ավտոբուսը խոշոր ավտովթարի է ենթարկվել Ռուսաստանի Կալուգայի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավտոբուսի մեջ 41 մարդ է եղել, որոնցից 16-ը`մեծահասակ, մնացածը` երեխաներ։ Նրանք ֆիլհարմոնիա էին ուղևորվում` մրցույթին մասնակցելու համար։
«Չորս մարդ է մահացել։ Ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և այն շրջվել է», – գրված է հաղորդագրության մեջ։
ՃՏՊ–ի հետևանքով 16 մարդ է տուժել։
Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը, վթարի հետևանքով նաև երեխա է մահացել, մի քանի ուղևոր արգելափակվել են ավտոբուսում։ Տելեգրամ ալիքի տվյալներով ընդհանուր առմամբ 10 մարդ է տուժել։