Պարզվել է Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայերի ինքնությունը

Այս պահին տուժածները գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում։ Մյուսների մասին ինֆորմացիան հստակեցվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժածների մեջ ազգությամբ հայ 2 ՌԴ քաղաքացի կա։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ռուսաստանում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ հայեր կան

Տուժածների ինքնությունն արդեն պարզվել է։ Նրանք են 1988 թ.–ին ծնված Սոնա Ադամյանը և 2008թ.–ին ծնված Մարիա Առաքելյանը։ Նախնական տեղեկության համաձայն` նրանք մայր և դուստր են։

Այս պահին տուժածները գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում։ Մյուսների մասին ինֆորմացիան հստակեցվում է։

Դեսպանությունը նաև տեղեկացնում է, որ իրենք անընդհատ կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների հետ և նոր տեղեկություն ունենալու դեպքում, կհրապարակեն դրանք։

Հիշեցնենք, որ երեխաներ տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել փետրվարի 3–ի առավոտյան, ՌԴ Կալուգայի շրջանում։ Դրանում 48 մարդ է եղել, այդ թվում` 33 երեխա։

Նախնական տվյալներով` ողբերգական պատահարի հետևանքով 8 մարդ մահացել է, 10–ը վնասվածքներ են ստացել։