«Մայրիկի պես գեղեցկուհի է». Անի Լորակը ներկայացրել է «թուրք» դստերը. տեսանյութ

Երգչուհի Անի Լորակը ցուցադրել է իր բարեկազմ մարմինը՝ վառ կարմիր գույնի զգեստով և իր դստերը, որն արդեն բավականին մեծացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի –Sputnik. Երգչուհի Անի Լորակը Instagram սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա դստեր հետ ֆոտոշարքի նկարահանման նախապատրաստվում։

«Անակնկալ եմ պատրաստում 2019 թվականի գարուն–ամառ շրջանի համար», – կից գրել է Լորակը։

Հրապարակումը դիտել են ավելի քան 1 մլն 75 հազար անգամ։

Այն ոչ միանշանակ արձագանքի է արժանացել օգտատերերի կողմից։ Ոմանք հիացել են Լորակի բարեկազմ արտաքինով և նրա դստրիկով, մյուսները` ուշադրություն են դարձրել երգչուհու փոքր–ինչ մեծացած ստինքներին, մյուսներն էլ ընդհանրապես երգչուհու բավական բաց դեկոլտեով կարմիր զգեստը վուլգար են համարել։

Չդիմացավ, սիրահարվեց. Շահենի հայկական ժպիտը գայթակղեց Անի Լորակին. տեսանյութ

«Մայրիկի զգեստը վուլգար է։ Թեև սիրում եմ ձեզ, կներեք», – գրել է tatianagliva–ն։

«Մայրիկի պես գեղեցկուհի է», – գրել է alakazaika–ն։

Օգտատերերից մեկը բողոքել է մինչև պորտը բացված դեկոլտեից։

«Եթե կազմվածքը թույլ է տալիս, ինչու ո՞չ։ Չէ՞ որ կուրծքը դուրս չի թափվում», –ի պատասխան գրել է nikitinaliia5995–ը։

Հիշեցնենք, որ Անի Լորակն ու թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն ամուսնացել էին 2009 թվականին, 4 տարի հանդիպելուց հետո։ Շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել Անթալիայի ափին գտնվող «Ադամ և Եվա» թանկարժեք հյուրանոցներից մեկում։ 2011 թվականին Անին լույս աշխարհ է բերել դստերը` Սոֆիային։

2018 թվականի հոկտեմբերին Լորակը, ամուսնալուծության գործընթաց է սկսել։ Նրանց ընտանիքում առաջացած խնդիրների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա ամուսնուն Կիևի կարաոկե ակումբներից մեկում նկատել էին ուրիշ կնոջ հետ: Տեղագրությունը հայտնվել էր համացանցում։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է Լորակի ամուսինը գրկում այդ կնոջը։