Խաչատրյան. «Երեխաները չեն կարող 8 ժամ դաս անել դպրոցում, 5 ժամ էլ` տնային աշխատանք»
© Sputnik
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը դեմ չէ դպրոցական ծրագրերի բեռնաթափմանը։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիային։
«Այս երեխաները չեն կարող 8 ժամ դաս անել դպրոցում, մի 5 ժամ էլ` տնային աշխատանք։ Դրա համար ես համամիտ եմ, որ պետք է բեռնաթափենք, բայց ես համաձայն չեմ, որ դասագիրք չպետք է ունենանք տպագիր կամ այդ դասագիրքը լինի պրիմիտիվ»,– ասել է փորձագետը։
Նրա խոսքով` կրթությունն արժեք է ունենում, երբ ուսումը դժվար է լինում։ Սովորելը, Սերոբ Խաչատրյանի համոզմամբ, պետք է լինի ցանկալի, հետաքրքիր դժվարություն։