Բոզոյան. «Փաշինյանի հայտարարությունը հստակություն մտցրեց խնդրում և զարմացրեց Ադրբեջանին»
© Sputnik
«Դավոսյան հանդիպումից և Բոլտոնի զանգից հետո շատերի մոտ այն տեսակետը կար, որ ընթանում է մի պրոցես, որի վերաբերյալ կա անհանգստություն, հատկապես` հայ հասարակության մեջ։ Ռուսաստանի մոտ կար որոշակի զգուշավորություն, որովհետև տպավորությունն այն էր, որ նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել է ԱՄՆ–ն։ Կարասինն իր այցի ընթացքում փորձում էր հասկանալ` ինչ արդյունքներ և ինչ ակնկալիքներ կան և ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանի իշխանությունը կարգավորման վերաբերյալ»,–ասում է Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով`հետագա գործընթացները և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը չի վարում խաղաղություն տարածքների դիմաց քաղաքականություն, մի փոքր հստակություն մտցրեց խնդրում և խիստ զարմացրեց Ադրբեջանին։