Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Փետրվարի 3-ի ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:

Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տեղումները մի քանի օրով կդադարեն. եղանակի տեսություն

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ-Անի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և  «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված  բեռնատարներ: