Տեղումները մի քանի օրով կդադարեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ը նույնքան կբարձրանա:

Առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի նաև Երևանում։ Ըստ ԱԻՆ–ի հաղորդագրության` փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 3-5 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 4-6 աստիճան ցուրտ։