Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մեջ 3-ամյա երեխա կա

Վթարի հետևանքով վարորդ Ս. Պապյանը, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Արթուր Պապյանը, 18-ամյա Արթուր Պապյանը և 45-ամյա Գոհար Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մեջ նաև 3-ամյա երեխա կա։

Երևանում ծերունուն մահացած են գտել իր բնակարանում

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ` փետրվարի 2-ին, ժամը 19:10-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Պապյանը իր վարած Skoda մակնիշի K 808 UA 777 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Ս. Պապյանը, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Արթուր Պապյանը, 18-ամյա Արթուր Պապյանը և 45-ամյա Գոհար Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարից որոշ ժամանակ անց` ժամը 22:30-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վթարի հետ կապված իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 3-ամյա Մարինե Պապյանը: