Ահաբեկչական հարձակում Իրանում․ մեկ զոհ կա

Պատասխանատվությունը ստանձնել է «Ջաիշ ազ Զուլմ» ահաբեկչական խմբավորումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Սիրիայում մեկ օրում տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը․ մահացել է 4 մարդ․ տեսանյութ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» բազայի հանրության հետ կապերի բաժինն այսօր հայտնել է, որ ահաբեկչական խմբավորման գրոհայինները շաբաթ առավոտյան հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Նիքշեհր քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է, հինգը՝ վիրավորվել։

ParsToday-ը հաղորդում է, որ «Զաիշ ազ Զուլմ» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է այդ ահաբեկչության պատասխանատվությունը։

Իշխանությունը պնդում է, որ այդ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիստան ու Բելուջիստան շրջաններում կատարված մի շարք ահաբեկչությունների պատասխանատվությունը, այդ թվում` Միրջավեում 2017 թվականի ապրիլի 26-ին իրանական 9 սահմանապահների սպանությունը։

Ահաբեկչական խմբավորման գրոհայինները կապված են նաև երկրի արևելքում 8 սահմանապահների սպանության հետ։