«Արքայաձոր» ռեստորանի մոտ վթարի է ենթարկվել հյութեր տեղափոխող ավտոմեքենան. տեսանյութ

Վթարի հետևանքով մեքենայից թափվել էին հյութով լի շշերը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ավան և Նոր Նորք տանող Մյասնիկյան պողոտայում` «Արքայաձոր» ռեստորանի մոտակայքում, այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։

Պատահարից հետո ճանապարհին են թափվել հյութերի շշերն ու արկղերը։

Նախնական տվյալների համաձայն՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Գազելին», ինչի հետևանքով մեքենան շրջվել է, իսկ բեռնախցիկի պարունակությունը թափվել ճանապարհին։

Տեղում խցանում է առաջացել, քանի որ ճանապարհը դեռ չեն մաքրել։ Դեպքի վայրում են նաև «Շտապօգնության» աշխատակիցները։