Երևանի բնակարաններից մեկում դիակ են հայտնաբերել

Փրկարարները բնակչի դին հայտնաբերել են ննջասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «911» ծառայությունը փետրվարի 2-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մարգարյան նրբանցք թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ննջասենյակում հայտնաբերվել է Ա. Խ.-ի (1941 թ.) դին: