Դատարանն ազատ է արձակել «Շշի Մելոյի» տղային

Նախկին պատգամավորի որդուն ազատ են արձակել դատարանի դահլիճից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Դատարանը երեկ՝ փետրվարի 1-ին, ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24-ամյա տղային` Շանթ Մանուկյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 4 անձ

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 29-ին Կոտայքի մարզում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և նրան հարակից տարածքում տեղի ունեցած սպանության, կրակոցների, խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Շշի Մելոյի» տղայի և ևս մի քանի անձանց նկատմամբ։

Դատարանը 1 հոգու կալանավորել է, իսկ «Շշի Մելոյի» տղային ազատ է արձակել դատարանից։

Հիշեցնենք` հունվարի 29-ին նախկին պատգամավորին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում կրակոցներ էին հնչել։ Հրազենային վնասվածքներ էին ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր։